Իրադարձություններ աշխարհում
Մրցանակ ViroChip-ի համար. Ջոզեֆ Դերիզի
Սան Ֆրանցիսկոյի ԿալիՖոռնիայի համալսարանի պրոֆեսոր, Հովարդ Հյուգսի բժշկական ինստիտուտի կենսաքիմիկոս և մոլեկուլային կենսաբան Ջոզեֆ Դերիզին իր ստացած մրցանակներից ու պարգևներից ամենաթանկը համարում է «Heinz Award» պարգևը:
Եվ ոչ միայն այն պատճառով, որ դա գիտության աշխարհում ամենահեղինակավոր պարգևներից մեկն է, այլև այն բանի համար, որ դրանով նա պարգևատրվել է այն նվաճման համար, որը կարևորագույն ներդրում է համարվում մարդկանց առողջության պահպանման ոլորտում. և ոչ միայն մարդկանց, նաև` ողջ Երկրագնդի:
… Ութ տարի առաջ Ջոզեֆն ու գործընկերը` Դեյվ Յանգը լաբորատոր փորձերի ընդմիջումներից մեկի ժամանակ քննարկում էին, թե ինչպես են բացահայտվել վիրուսները, ինչպես են դրանք հայտնաբերում և ճանաչում ժամանակակից վիրուսաբանները: Այդ ժամանակներում վիրուսային բնույթ ունեցող հիվանդության անհայտ հարուցչի տեսակը որոշելու համար 10-20 տարի էր պետք լինում, հսկայական միջոցներ էին ծախսվում, թանկարժեք ու բարդ սարքավորումներ կիրառվում, այդ թվում, եզակի էլեկտրոնային մանրադիտակներ:
Դերիզին այն ժամանակ Սթենֆորդի համալսարանի ասպիրանտ էր և զբաղվում էր միկրոպանելներով, որոնց վրա ամրացված էին ԴՆԹ հատվածները (հիշեցնենք, որ դրանք ժառանգական կառուցվածքներ են, որոնք պարունակվում են ամեն մի կենդանի օրգանիզմի բջիջներում), որոնք հաճախ անվանում են ԴՆԹ-չիփեր: Դրանք հնարավորություն են տալիս ստեղծել տարբեր տեսակի կենսաբանական թեստեր և լայնորեն կիրառվում են քաղցկեղի հայտնաբերման և նոր դեղորայքի ստեղծման համար գենետիկական հետազոտություններում:
Բայց չէ որ այդ հասարակ սարքերը կարող են նույնականացնել վիրուսները, մտածեցին երիտասարդ գիտնականները: Նրանք ապակե շերտի վրա երբևէ հայտնաբերված վիրուսների ԴՆԹ-ի ավելի քան 20 000 ոչ մեծ հատվածներ տեղադրեցին և այն անվանեցին ViroChip: Հետո Ջոզեֆը, որ հավասարապես հիանալի գիտելիքներ ունի և կենսաբանությունից, և համակարգչային ծրագրերից, նախագծեց ու մի ռոբոտ սարքեց, որն այդ չիպերը պատրաստում է անհրաժեշտ քանակությամբ և ծրագիր գրեց ճանաչման գործընթացի ավտոմատացման համար:
Ահա ինչպես է դա կատարվում: Պացիենտից առաջին հերթին վերցվում է մի քիչ ժառանգական նյութ, որը նշվում է ֆլուորեսցենտային ներկով: Հետո այդ նյութը տեղադրվում է վիրուսային չիպի վրա: Քանի որ կենդանի օրգանիզմներում ԴՆԹ –ի շղթաները ձգում են միմյանց, կրկնակի շղթաներ ձևավորելով, չիպի վրա գտնվող ԴՆԹ-ի ինչ-որ հատվածի համապատասխանությունը հետազոտվող կենսաբանական նմուշի համանման հատվածի հետ հանգեցնում է վերջինի լույս արձակելուն: Որով հետազոտողը կարողանում է որոշել թե ինչ վիրուսի հետ գործ ունի: Իսկ համակարգչի շնորհիվ այդ փորձը հնարավոր է կատարել միաժամանակ հազարավոր վիրուսների հետ:
Շատ կարևոր է, որ ViroChip–ի օգնությամբ հնարավոր է գտնել նաև գիտությանը անհայտ նոր վիրուսներ: Այդ հնարավորությունը հիմնվում է այն հանգամանքի վրա, որ վիրուսները բազմանալու, ինչպես նաև ժառանգականության, փոփոխականության, շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին հարմարվելու հատկություն ունեն և, վերջապես, ենթակա են կենսաբանական էվոլյուցիայի, որն ապահովվում է բնական կամ արհեստական ընտրությամբ:
Վիրուսների էվոլյուցիոն ծառն ուսումնասիրելիս կարելի է գտնել դրանց գենոմի մասնիկները, որոնք չեն փոփոխվել իրենց ողջ գոյության ընթացքում: Այսպիսով, կարելի է ճանաչել անհայտ վիրուսը, չիպի վրայի գենոմի այդ փոքրիկ անփոփոխ կտորը նույնականացնելով:
Հենց այդ էլ Ջոզեֆ Դերիզին և նրա գործընկերները կատարեցին 2003թ-ին ատիպիկ թոքաբորբի (Severe Аcute Respiratory Syndrome — SARS)հետ կապված: Նրանք հենց նոր էին ստեղծել ViroChip –ի լրիվ տարբերակը, երբ թերթում կարդացին այդ անհասկանալի հիվանդության մասին:
Հետազոտողները դիմեցին Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոն, (CDC) խնդրելով, որ իրենց ուղարկեն հիվանդության հարուցիչ վիրուսի նմուշները: Հենց որ նրանք ստացան այդ նմուշները, անմիջապես տեղադրեցին չիպի վրա: Մեկ օր էլ չանցավ, երբ խումբը հայտարարեց նոր կորոնովիրուսի բացահայտման մասին:
«Մենք մեր բացահայտումը հաստատեցինք այդ վիրուսի գենոմի վերլուծությամբ,- պատմել է Դերիզին: - Կենսաբանության պատմության մեջ նման բան նախկինում չէր եղել: Դա հնարավոր չէր անել նույնիսկ 5 տարի առաջ: Եվ այժմ, ես կարծում եմ, այլևս ոչ մի այնպիսի վիրուսային համաճարակ չի բռնկվի, որը մենք չկարողանանք անմիջապես, մի քանի օրվա ընթացքում, չբացահայտել»:
Իհարկե, դա չի նշանակում, որ այն անմիջապես կհայտնաբերվի ու կբուժվի: Բայց հնարավոր կլինի առանձնացնել այդ վիրուսակիր մարդկանց առողջ մարդկանցից: Միևնույն ժամանակ, եթե կա հուսալի ախտորոշիչ մեթոդ, կարելի է կանխարգելել հիվանդության հետագա տարածումը: Հենց այդպես էլ հսկողության տակ վերցվեց ատիպիկ թոքաբորբը:
Այդ հաջողությունից հետո Դերիզիի խմբի օգնությանը դիմեցին Իսրայելից ու Ֆլորիդայից անասնաբույժները, խնդրելով օգնել ճանաչել այն հիվանդությունը, որը 30 տարուց ավելի անխնա խլում է թութակների և այլ էկզոտիկ թռչունների կյանքը: Թռչնային հիվանդությունների մասնագետները կասկածում էին, որ գործ ունեն անհայտ վիրուսի հետ: Հենց որ ինստիտուտում ստացան հիվանդ ավստրալիական և արա ցեղատեսակների թութակների հյուսվածքների նմուշները և տեղադրեցին ViroChip –ի վրա, պարզվեց, որ նրանց արյան մեջ ՙբնակություն է հաստատել՚ բորնովիրուսը, որը լինում է ձիերի և ընտանի կենդանիների մոտ, բայց նախկինում երբեք չի հանդիպել թռչունների մոտ:
Պարզվեց, որ այդ վտանգավոր հարուցիչը 50 ցեղատեսակի տնային և վայրի թութակների մոտ շատ վարակիչ հիվանդություն է առաջացնում, այն ուղեկցվում է նյարդային համակարգի գործառույթի խանգարմամբ, որը թույլ չի տալիս թռչուններին կուլ տալ ու մարսել սնունդը: Հասկանալի է, որ դա հանգեցնում է թռչունների հյուծմանն ու արագ ոչնչացմանը:
Ինչպես ատիպիկ թոքաբորբի ժամանակ, այս դեպքում էլ ստացված ախտորոշումը հնարավորություն տվեց արագ առանձնացնել հիվանդ թռչուններին առողջներից: Ճիշտ է, վարակվածներին այլևս փրկել հնարավոր չէր, բայց անասնաբույժներն էլ վերջապես հնարավորություն ստացան կանխարգելել համաճարակի հետագա տարածումը:
Այժմ Դերիզիի խումբը ԴՆԹ-նմուշներով միկրոչիպերը օգտագործում է մալարիայի հետազոտություններում: Այս ինֆեկցիոն հիվանդության հարուցիչը ոչ թե վիրուսն է, այլ մոծակների միջոցով փոխանցվող միաբջիջ մակաբույծը: Այնուամենայնիվ, գիտնականները նաև դրա համար չիպ պատրաստեցին: Այն իրենից ներկայացնում է տվյալ օրգանիզմի գենոմը, որը բաղկացած է 6000 գենից: Հետո հետազոտողները մեծ քանակությամբ հարուցիչ աճեցրին մարդկային արյուն լցված անոթների մեջ, քանի որ մալարիայի բոլոր կլինիկական ախտանշանները դրսևորվում են միայն մակաբույծի մարդու արյան բջիջների մեջ անցնելուց հետո: Օգտագործելով չիպը, կենսաբանները կարողացան հասկանալ, թե ինչ գենետիկական ծրագրով են այդ միկրոօրգանիզմները կառավարվում վարակելու պահին, և ստացած տվյալները փոխանցեցին պատվաստանյութ և անհրաժեշտ դեղորայք մշակող մասնագետներին:
Հետաքրքիրն այն է, որ գյուտի հեղինակները այն չեն արտոնագրել, որոշելով այն համընդհանուր սեփականություն դարձնել: Նրանք հիանալի հասկանում են, որ իրենց տեխնոլոգիայի անվճար օգտագործումը մարդու առողջության համար մղվող պայքարում առավել արագ զարգացում կապահովի:
Եվ նրանց նպատակն էլ հենց այդ է:
Իսկ Ջոզեֆ Դերիզին իր 250 000 դոլար պարգևավճարը ներդրել է ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում և մալարիայի հատուկ հետազոտական նախագծերում և վճարել է դուստրերի քոլեջի ուսման վարձը: Գուցեև նա հույս ունի, որ դուստրերը կշարունակեն իր սկսած գործը:
Ջոզեֆ Դերիզին ձեռքին պահել է ապակու կտոր, որի վրա են գիտությանը հայտնի բոլոր վիրուսները: Յուրաքանչյուր գենետիկական նմուշ ապակու վրա առանձին կետի տեսքով է: Դրանք ճանաչում են ժամանակակից վիրուսաբանները:
Կարդացեք նաև
Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի կոնգրեսին ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը օրեր առաջ Վիեննայում հանդես է եկել...
2023թ. օգոստոսի 3-ից-5-ը Տաշքենդում կայանալիք տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի շրջանակներում նախատեսվում է...
Տեղեկացնում ենք, որ 2023թ. հուլիսի 5-ից 7-ը Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում տեղի կունենա դեղագործական 9-րդ ցուցահանդեսը (iPHEX): Այն կազմակերպվում է Հնդկաստանի դեղագործական արտադրանքի...
UCLA-ի վիրաբուժության դոցենտ Շանթ Շեխերդիմյանը մասնակցելու է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին՝ որպես...
2022 թվականի դեկտեմբերի 5-9-ը ՌԴ-ում (ք. Մոսկվա) «Экспоцентр» կենտրոնում տեղի կունենա «Здравooхранение 2022» միջազգային ցուցահանդեսը, որն ամենամեծն է բժշկության և առողջության պահպանման ոլորտում...
Միջոցառումն անցկացվել է «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև» ծրագրի շրջանակներում...
Երկու հաջողակ տղամարդ՝ մեկը հայտնի սրտաբան եւ Բոստոնի համալսարանի նախկին նախագահ, մյուսը՝ Բոստոն Փոփսի հայտնի կլարնետահար, փոխեցին Բոստոնի համալսարանի պատմության ընթացքը, գրում է BU Today-ը...
Անցյալ տարի համաշխարհային առաջնորդները հանդիպեցին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում և համաձայնության եկան ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ բեկումնային քաղաքական հռչակագրի շուրջ: Հայաստանի Հանրապետությունը...
2021 թվականին բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ դարձան հետազոտողներ Դեվիդ Ջուլիուսը և Արդեմ Պատապուտյանը ԱՄՆ-ից՝ ջերմաստիճանի և շոշափելիքի ընկալիչների բացահայտման համար...
ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորությամբ, Սոչիում մասնակցել է «Կենսանվտանգության գլոբալ սպառնալիքներ․ խնդիրներ և լուծումներ»...
ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ու ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի սովորողները ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի գլխավորությամբ Դուբայում նոյեմբերի 6-ից 9-ը մասնակցել են...
Բազել քաղաքում ընթանում է ՁԻԱՀ-ի եվրոպական կլինիկական միության (EACS) ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական քառօրյա համաժողովը, որին մասնակցում է ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը...
Շվեդիայի մայրաքաղաքում այսօր հրապարակվել են բժշկագիտության ասպարեզում 2019 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Շվեդական թագավորական ինստիտուտի կազմում գործող Նոբելյան կոմիտեի որոշմամբ այս տարվա...
Սեպտեմբերի 28-ից ֊հոկտեմբերի 2-ը Մադրիդում կայացավ Եվրոպական ռեսպիրատոր միության տարեկան կոնգրեսը: Եվրոպական ռեսպիրատոր միության կազմում Հայաստանն ընդգրկված է դեռևս 2014 թվականից: Եվ, չնայած մինչ այդ շատ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն